Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը լսեց Լևոն Տեր-Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանը լսեց Լևոն Տեր-Պետրոսյանին
02.03.2015 | 18:29

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, այսօր իր Facebook-յան էջում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, գրել է.

«ՈՒրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում և բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը և ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից:
Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել և ինչո՞ւ, ո՞ւմ հետ չի պատրաստվում համագործակցել և ինչո՞ւ: Այս և բազմաթիվ նմանօրինակ հարցեր են շրջանառվում համացանցում և հանրային շրջանակներում:
Ինչպե՞ս կարելի է աջակցել ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ այն հերթական անգամ չի հիասթափեցնի ժողովրդին ու չի ծախվի:
Այս և այլ հարցերին պատասխանելու համար հանդիպումների շարք ենք նախաձեռնում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում: Եթե այդ հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեք, խնդրում ենք հավանել սույն գրությունը, կամ պարզապես նամակ գրել ֆեյսբուքյան իմ էջին, ու մենք Ձեզ կհրավիրենք հանդիպման»:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ